-
04.11.2013|
15:04
Գրիպի և սուր շնչառական վարակներով համաճարակային իրավիճակը հանրապետությունում հանգիստ է. «Մի փոքր աշխուժացումը, որը կար սեպտեմբերի վերջին և հոկտեմբերի սկզբին, կայունացել է, և անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ անհանգստանալու կարիք չունենք»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ առողջապահության նախարարության պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչության գլխավոր մասնագետ Լիանա ԹՈՐՈՍՅԱՆԸ:
-
03.11.2013|
23:40
Հայաստանում շրջանառվող դեղերի վերաբերյալ Ազգային ժողովում ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանին ուղղված հարցադրումների և դրանց առնչվող որոշ լրատվամիջոցների մեկնաբանությունների առթիվ ՀՀ ԱՆ Դեղերի փորձագիտական կենտրոնը պարզաբանում է:
-
03.11.2013|
13:28
Չափավոր ֆիզիկական գործունեությունը օգտակար է ոչ միայն հղի կնոջ, այլև նրա ապագա երեխայի սրտանոթային համակարգի համար: Իսկ թե ինչպիսին կլինի նրա հետագա առողջությունը ծնվելուց հետո, կախված է նրանից, թե ինչպիսին կլինի աճման շրջանում երեխայի կենսակերպը: Այս համոզմունքին են հանգել ԱՄՆ-ի և Գերմանիայի գիտնականները` համատեղ անցկացված ուսումնասիրություն արդյունքում:
-
03.11.2013|
12:41
Բրիտանացի գիտնականները պարզել են, որ օրորոցայինը ոչ միայն քնեցնում է երեխաներին, այլև հանգստացնում ու մեղմում է ցավը հիվանդության ժամանակ: Այնպես որ մեր նախնիներից եկած այդ գեղեցիկ ավանդույթը, գիտնականների խորին համոզմամբ, ժամանակակից ծնողները պետք է «վերակենդանացնեն»:
-
01.11.2013|
14:18
Մինչ առողջապահության ոլորտը ղեկավարող Դերենիկ Դումանյանը «ճար» չի գտնում, որպեսզի բժիշկները հիվանդներին չուղղորդեն իրենց ուզած դեղատները, այս հանգամանքից շարունակում են անբարեխղճորեն օգտվել այդ «գործում» մասնագիտացված բժիշկները: «Ցավալի է, որ կա դեղատուն-բժիշկ կապը: Իմ ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ այդ խնդիրն առկա է ամբողջ աշխարհում: Աշխատում ենք այդ ուղղությամբ, բայց չենք գտել այն մեխանիզմը, որով կարող ենք արմատախիլ անել այդ երևույթները»,-բյուջեի քննարկման ժամանակ ասաց նախարարը:
-
27.10.2013|
15:40
Ամերիկացի գիտնականների հետազոտությունը ցույց է տվել, որ մայրական կաթի և երեխայի ինտելեկտի միջև գոյություն ունի ակնհայտ կապ: Բոստոնի մանկական հիվանդանոցում կատարված հետազոտությունը պարզել է, որ վեց ամսից մինչև մեկ տարի երեխային կրծքով կերակրելը հանգեցնում է երեք տարեկան հասակում ավելի լավ խոսքի հմտության և յոթ տարեկան հասակում ինտելեկտի ավելի բարձր միավորների:
-
26.10.2013|
14:11
Այն երեխաները, որոնք առավոտյան նախաշաճում են, ավելի լավ են սովորում դպրոցում, քան` «դատարկ ստամոքսով» դպրոց գնացողները: Նման եզրակացության են եկել բրիտանացի գիտանակնները:
-
25.10.2013|
14:47
ԱՄՆ-ի գիտնականների նոր ուսումնասիրությունը ցույց է տվել, որ պլաստմասե պարագաները` սպասքը, տարաները, որոնք նախատեսված են մթերքի համար, իրենց մեջ պարունակում են մեծ քանակությամբ քիմիական նյութեր` բիսֆենոլ А և դիֆենիլոլպրոն (ԴՖՊ), ինչը հղի կանանց մոտ մեծացնում է վիժման վտանգը: Հետազոտողները կարծում են, որ այս նյութերը ոչ միայն բացասաբար են ազդում պտղի վրա, այլև վտանգավոր են այլ առողջապահական առումներով: ՈՒսումնասիրության արդյունքները ներկայացվել են երեկ` Բոստոնում Վերարտադրողական բժշկությանը (ASRM) նվիրված ամենամյա կոնֆերանսի ժամանակ:
-
20.10.2013|
15:07
Հղիության ընթացքում ծխախոտի և ոգելից խմիչքների օգտագործումը մեծացնում է հանցագործ երեխա ունենալու վտանգը: Այս մասին ռուսական ԶԼՄ-ներին պատմել է մանկական հոգեբույժ Եվգենի Մակուշկինը:
-
18.10.2013|
00:04
Առողջապահության ոլորտում այս տարվա խոշոր ներդրումը 12 մլն դոլար է։ Օրերս «Իզմիրլյան» հիմնադրամի և Լուիզ Սիմոն-Մանուկյանի ձեռամբ Երևանում բացվեց պրոկտոլոգիայի նոր գիտահետազոտական կլինիկան։